|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 դեկտեմբերի 2024 թվականի N 1371-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂ. 44/6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՈՒՐԵՆ ՂՈԻԿԱՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փող, 44/6 բնակ. տուն հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.25 հա հողամասին կից 0.12884 հա հաղամսը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սուրեն Ղուկասյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Սուրեն Սերգեյի Ղուկասյանին՝ ծնվ.01.01.1966թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.25 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.37884 հա: Հողամասի վրա կառուցված մեկ հարկանի 143.88.5 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 32.76 քմ մակերեսով բաց պատշգամբը, 113.5քմ մակերեսով ավտոտնակը, 33.32քմ մակերեսով կաթսայատունը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Սուրեն Սերգեյի Ղուկասյանի սեփականություն:
- Սուրեն Ղուկասյանի կողմից կառուցված 70.0 քմ մակերեսով ծածկը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Սուրեն Ղուկասյանին սեփականության իրավունքով հատկացված 0.37884 հա բնակավայրի տնամերձ հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.53 Մբ)
Որոշում կնքված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|