Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2024 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈւԹՅՈւՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈւՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՃԱՌԵԼՈւ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 12.09.2024 թվականի N 87-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 02.10.2024 թվականի N 151 կարգադրությունը.

Ո Ր Ո Շ Ու Մ   Ե Մ`

  1. Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 17, 18 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայր, 1-ին փողոց, 68/1 հասցեում գտնվող 05-010-0079-0019 կադաստրային ծածկագրով 0.02808 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Շուռա Խաչատուրյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 140.000 ՀՀ դրամ:
  2. Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ (900185061034) հաշվեհամարին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner