Ղեկավարվելով 27.04.2010թ. ՀՕ-50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով,ՀՀ 2008 թվականի ապրիլի 27-ի N50-Ն օրենքով,ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ,«Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով,ՀՀ Կառավարության 18․05․2006թ․ թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով,ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով հատկացված 0.0741հա հողամասում գտնվող ինքնակամ /2026BPAETS/ կառույցի օրինականացման 8-րդ կետը,Վարդան Համբարձումի Մխիթարյանի սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի 05-002-0160-0007 կադաստրային ծածկագրով հողամասում 2020 թվականին ինքնակամ կառուցված շինության պահպանունը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը,կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով,շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Վարդան Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է ՀՀ ՀՕ-117 ընդունված 10․06․2008թ․,26․12․2002թ․ թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
- Վարդան Համբարձումի Մխիթարիանին՝ ծնված՛22.07.1957թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.07հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.0741հա:Հողամասի վրա 1980թվականին կառուցված երկհարկանի բնակելի տան 28.12քմ ներքին մակերեսով նկուղային հարկը,84.58քմ ներքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը,21.7քմ մակերեսով բաց պատշգամբը,88.31քմ ներքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը,39.78քմ մակերեսով բաց պատշգամբը,4.80քմ մակերեսով աստիճանահարթակը և 2020թվականին ինքնակամ /2026BPAETS/ կառուցված 21.55քմ ներքին և 24.28քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, որոնք կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա,չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Վարդան Համբարձումի Մխիթարյանի սեփական գույք: Ինքնակամ կառուցվցած շինությունը/ավտոտնակը/ ճանաչել օրինական,որի արժեքը կազմում է 18 040/տասնութ հազար քառասուն/ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվեհամարին՝ համարել Վարդան Մխիթարյանի սեփականություն,իսկ 2024թվականին ինքնակամ կառուցված 10.08քմ ներքին և 10.42քմ արտաքին մակերեսով ավտոտնակի շինությունը թողնել որպես ինքնակամ:
- Համայնքի կողմից Վարդան Մխիթարյանին սեփականության իրավունքով հատկացված 0․0741 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում։
- Սույն որոշումամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|