Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և համաձայն Ճամբարակ համայնքի ավագանու կանոնակարգի.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1., Ճամբարակ համայնքի առողջապահության բնագավառում բացառիկ մեծ վաստակի, համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար բժիշկ Արմենակ Մելքումյանին հետմահու շնորհել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի «Պատվավոր քաղաքացու» կոչում: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |