Այսօր: Երկուշաբթի, 18 Մայիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 մայիսի 2026 թ.

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԻԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐԻՆԵ ՍՈՒՐԵՆԻ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 91.8քմ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 18.05.2006թ.N912-Ն որոշման 11-րդ կետի «զ»-ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի օրինականացման 8-րդ կետը, Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 4-րդ փողոցի 3/1 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար նախատեսված 0.10798 հա հողամասում և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունը օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արթուր Ասատրայանի կողմից տրված դիմումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

  1. Մարինե Մամիկոնյանին պատկանող /վկայական՝04022026-05-0046/ բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի N 719-Ն որոշմամբ, ՀՀ Կառավարության 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի «զ» ենթակետով՝ ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմանը:
  2. Մարինե Սուրենի Մամիկոնյանին պայամանով սեփականության իրավունքով փոխանցված և հողամասի վրա ինքնակամ 2017թվականին կառուցված  80.36քմ ներքին և 91.8քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, որը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Մարինե Մամիկոնյանի օրինական սեփական գույք:
  3. Մարինե Մամիկոնյանը պարտավոր է 91.8 քմ ընդհանուր մակերեսով կառուցված ինքնակամ շինության/բնակելի տան/ համար,որի արժեքը կազմում է 80 250/ութսուն հազար երկուհարյուր հիսուն/ՀՀ դրամ վճարել 900185061158 հաշվի համարին և համարել օրինական Մարինե Մամիկոնյանի սեփական գույք:
  4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner