Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով․
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրի 3-րդ փողոց, 4 հասցեում գտնվող, Զիրավարդ Խոջայանին պատկանող 05-012-0002-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Անտառամեջ բնակավայր, 3-րդ փողոց, 8 բնակելի տուն։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրում գտնվող, Արսեն Ճաղարյանին պատկանող 05-012-0002-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Անտառամեջ բնակավայր, 3-րդ փողոց, 4։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|