Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 25․12․2024 թվականի N 130-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 14․03.2025 թվականի N 28 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 09, 10 արձանագրությունների՝ Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21-ի փողոց, 2/62 հասցեում գտնվող 05-002-0114-0038 կադաստրային ծածկագրով 0.001968 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Արթուր Մարտիրոսյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 42․500 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061034 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|