Այսօր: Հինգշաբթի, 27 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 912-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2025 թվականի N 912-Ա

ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԻԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂ. ՏՈՒՆ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶԻ ԲԱՂԻՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ, 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 7-րդ փողոցի տուն 16 հասցեում 05-077-0019-0003 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0,08592 հա հողամասը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. 05-077-0019-0003 ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
  2. Վերականգնել Արամ Հայկազի Բաղիյանի՝ ծնված 23.08.1986թ., սեփականության իրավունքը 0,08592հա տնամերձ հողամասի նկատմամբ և հողամասի վրա 1961թ. կառուցված մեկ հարկանի 45.75քմ ներքին և 64.20քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 3.67քմ մակերեսով 1968թ. կառուցված ծածկը, 3․13քմ ներքին և 8.36քմ արտաքին մակերեսով 1961թ. կառուցված անասնագոմը, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Արամ Բաղիյանի սեփական գույք, իսկ 27.73քմ ներքին և 36.80քմ արտաքին մակերեսով 1961թ. կառուցված կիսաքանդ շինությունը թողնել որպես ինքնակամ կառույց:
  3. Համայնքի կողմից Արամ Հայկազի Բաղիյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.08592հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
  4. Ուժը կորցրած ճանաչել Ճամբարակ համայնքի ղեկավարի 19․11․2025թ․ N 903-Ա որոշումը։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 213
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner