Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Արթուր Ասատրյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի Մարտունի բնակավայրում գտնվող 05-063-0015-0014 կադաստրային ծածկագրից առանձնացված համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը /պահեստ/ օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Արթուր Ասատրյանի կողմից համայնքային սեփականություն գյուղարտադրական 0.004755 հա հողատարածքի վրա /2026LPHS98/ ինքնակամ կառուցված 46.2 քմ արտաքին մակերեսով շինությունը /պահեստ/ ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|