Այսօր: Չորեքշաբթի, 18 Մարտի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 470
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Առաջարկներ
 
 
 
Գտնված գրանցումների քանակը` 5
Բազմաֆունկցիոնալ ֆուտբոլի դաշտ և բացօթյա մարզասրահ   Աննա Վարդանյան   17 փետրվար 2026 Առաջարկվում է 2400քմ չափերով տարածքում իրականացնել բազմաֆունկցիոնալ սպորտային գոտու կառուցում, որը ներառում է մինի ֆուտբոլի դաշտ՝ արհեստական խոտածածկով, ինչպես նաև բացօթյա մարզասարքերով հագեցած մարզահրապարակ։ Նախագծի նպատակն է ապահովել համայնքի բնակիչների, հատկապես երեխաների և երիտասարդների, ֆիզիկական ակտիվության խթանումը, առողջ ապրելակերպի ձևավորումը և ակտիվ հանգստի կազմակերպումը։ Նախատեսվում է իրականացնել տարածքի հարթեցման և նախապատրաստման աշխատանքներ, սպորտային ծածկույթի տեղադրում, անհրաժեշտ մարզասարքերի ձեռքբերում և տեղադրում՝ ապահովելով անվտանգ և շահագործման համար հարմար պայմաններ։ Սույն նախաձեռնության իրականացումը կնպաստի համայնքում սպորտային կյանքի զարգացմանը, բնակիչների առողջության պահպանմանը և սոցիալական ակտիվության բարձրացմանը։
0 56
Այլ
Դրախտիկ բնակավայրի հանդիսությունների սրահի ջեռուցման ապահովում   ԱՍՏՂԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ   17 փետրվար 2026 Առաջարկվում է Դրախտիկ բնակավայրի հանդիսության սրահում տեղադրել 2 հատ բարձր հզորության պատին ամրացվող էլեկտրական տաքացուցիչ։ Ներկայումս սրահը չունի ջեռուցում և ձմեռային ամիսներին օգտագործվում է անհարմար պայմաններում։ Ծրագրի իրականացումը կապահովի հարմարավետ և անվտանգ միջավայր, կբարձրացնի սրահի օգտագործման արդյունավետությունը և կնպաստի համայնքային կյանքի ակտիվացմանը։
24 752
Այլ
«Թթուջուր գյուղի սպորտային այգու կառուցման երկրորդ փուլ»   ՀՈՎՍԵՓ ՄԽԻԹԱՐՅԱՆ   17 փետրվար 2026 Նախորդ տարվա ընթացքում Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցման նախագիծը գտնվում է իրականացման փուլում, սակայն աշխատանքների մեծ ծավալի հետ  կապված ծրագիրը տրոհվել է երկու մասի։ Առաջին մասով պետք է ապամոնտաժվի վթարային վիճակում գտնվող բնակավայրի հին մշակույթի տան շենքը և նույն վայրում կառուցվի մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բազմաֆունկցիոնալ խաղադաշտ։ Ծրագիրը ամբողջական տեսք ստանալու համար երկրորդ փուլով պետք է իրականացվի նաև բացօթյա համերգասրահի դահլիճ, մանկական խաղահրապարակ և զբոսայգի կառուցելու նախագիծ, որը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, մշակույթի, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Մարզա-ժամանցային տարածքը, գտնվելով Թթուջուր բնակավայրի կենտրոնական հատվածում, կունենա ավելի շատ այցելուներ, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն թե´ մեծերը, թե´ երեխաները: Այն կծառայի դպրոցականների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակությանը, ինչպես նաև նշված մարզաձևերից տարբեր մրցաշարեր անցկացնելու համար: Առաջարկվում է 2026 թվականին իրականացնել «Թթուջուր բնակավայրում մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում» նախագծի երկրորդ փուլը։
27 909
Շինարարություն
Թթուջուր բնակավայրում մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բազմաֆունկցիոնալ խաղադաշտի կառուցում   Նարինե Մացակյան   26 մայիս 2025 Նախատեսվում է Ճամբարակ համայնքի  Թթուջուր  բնակավայրում կառուցել մինի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բազմաֆունկցիոնալ խաղադաշտ: Նախագիծը միտված է համայնքի երիտասարդության, երեխաների և մեծահասակների առողջ ապրելակերպի խթանմանը, սպորտի ու ժամանցի հնարավորությունների ընդլայնմանը։ Մարզա-ժամանցային տարածքը, գտնվելով  Թթուջուր  բնակավայրի կենտրոնական հատվածում, կունենա ավելի շատ այցելուներ, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն թե´ մեծերը, թե´ երեխաները: Այն կծառայի դպրոցականների և երիտասարդության ֆիզիկական դաստիարակությանը,ինչպես նաև նշված մարզաձևերից տարբեր մրցաշարեր անցկացնելու համար: Արդյունքում  Թթուջուր  բնակավայրը կունենա մաքուր և գեղեցիկ տարածք՝ մուտքն առանց հեռախոսների, առանց ծխախոտի և ալկոհոլի:
0 68
Շինարարություն
Խաղահրապարակի կառուցում Գետիկ բնակավայրում   Նինա Դալլաքյան   26 մայիս 2025 Առաջարկվում է Ճամբարակ համայնքի Գետիկ բնակավայրում կառուցել մանկական խաղահրապարակ, քանի որ հինը չի համապատասխանում երեխաների տարիքային առանձնահատկություններին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել ժամանակակից, անվտանգ մանկական խաղահրապարակ: Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին ունենալ անվտանգ ու զարգացողնող միջավայր, որը կխթանի նրանց ֆիզիկական ակտիվությունը:
0 2
Շինարարություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner