Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի 9-16-րդ մասերով և 7-րդ հոդվածի 15-րդ մասով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 03.10.2013թ. N 109-Ն և 30.07.2021թ. N 313-Ն որոշումներով և հիմք ընդունելով քաղաքացի Սերգեյ Շահնազարյանի դիմումը.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում գտնվող, Սերգեյ Շահնազարյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 16062020-05-0004/ 05-002-0218-0061 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության արոտի (1.5 հա) նպատակային և գործառնական նշանակությունները փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի՝ անասնաշենք կառուցելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|