Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



02 սեպտեմբերի 2025 թ.

ՈՐՈՇՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Հարություն Հակոբի Կարագոզյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Քաղաքացի Հարություն Հակոբի Կարագոզյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, կոմիտասի 52 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի 05-002-0253-0099 կադաստրային ծածկագրով 0.946 հա խոտհարքը, 05-002-0248-0043 կադաստրային ծածկագրով 0.843 հա խոտհարքը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 19610 ՀՀ  դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի սեպտեմբերի 12-ին ժամը 11:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Հարություն Կարագոզյանին։
  3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner