Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի և ՀՀ կառավարության «Հողագրունտի հանույթի կարգ սահմանելու մասին» 10 մայիսի 2019 թվականի N 572-Ն որոշման պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի պահանջարկը հողագրունտի նկատմամբ.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ճամբարակ համայնքի տարածքում հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով հանույթ իրականացնողների հետ կնքել պայմանագրեր:
- Հողագրունտի 1 խմ-ի համար սահմանել ֆիզիական անձանց համար 500 դրամ, իրավաբանական անձանց համար՝ 1000 դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|