Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 132-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի և ՀՀ կառավարության «Հողագրունտի հանույթի կարգ սահմանելու մասին» 10 մայիսի 2019 թվականի N 572-Ն  որոշման պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի  պահանջարկը  հողագրունտի նկատմամբ.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

  1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Ճամբարակ համայնքի տարածքում հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և սահմանված կարգով հանույթ իրականացնողների հետ կնքել պայմանագրեր:
  2. Հողագրունտի 1 խմ-ի համար սահմանել ֆիզիական անձանց համար 500 դրամ, իրավաբանական անձանց համար՝ 1000 դրամ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner