Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու կամ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում գտնվող, Գրիգոր Բոյախչյանին պատկանող 05-077-0002-0006 կադաստրային ծածկագրով 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Ջիլ բնակավայր, 2-րդ փողոց, 20/1 բնակելի տուն։
- ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրում գտնվող, Աղաջանյան Սիրանուշին պատկանող 05-077-0002-0003 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը հասցեավորել որպես Ճամբարակ համայնք, Ջիլ բնակավայր, 2-րդ փողոց, 22 բնակելի տուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|