Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացի Բաբկեն Հենրիկի Մկրտչյանի դիմումը՝ սեփականութան իրավունքով իրեն պատկանող /վկայականներ՝ 21122020-05-0007, 19032021-05-0088 և 21122020-05-0049/ հողամասից հրաժարվելու մասին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
- Քաղաքացի Բաբկեն Հենրիկի Մկրտչյանի կողմից հողամասից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա սեփականութան իրավունքով նրան պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 05-077-0119-0050, 05-077-0119-0051, 05-077-0119-0053 կադաստրային ծածկագրերով 15,27195 հա, 11,9583 հա և 11,43632 հա մակերեսներով բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողամասերը /Արոտավայրերը/ ճանաչել որպես համայնքային սեփականություն:
- Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
- Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|