Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը, Անուշավան Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի գյուղ Ձորավանք 2-րդ փողոց,թիվ 21 հասցեում գտնվող 05-061-0023-0001 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով: Շինությունները կառուցված է իրեն հատկացված հողամասում:
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Անուշավան Ավետիսյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում /2026VWCZFT/ ինքնակամ կառուցված 39,6 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը,13,4 քմ բաց պատշգամբը և 2,88 քմ աստիճանահարթակը ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 35․300 /երեսունհինգ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Ջուլետտա Մայրապետյանի սեփականություն:
- 74,27 քմ մակերեսով զրուցարանը և 63,02 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ,քանի որ կառուցված են 2022 թվականին։
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|