| 
 Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը  Գրիգոր Ավագյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.  Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ 
Քաղաքացի Գրիգոր Դավիթի Ավագյանի  /հաշվառված` ՀՀ,ք.Երևան,Արաբկիր,Ա.Խաչատրյան 33/2 12 տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 05-074-0106-0046 կադաստրային ծածկագրով 7.0 հա անջրդի վարելահողը, 05-074-0106-0072 կադաստրային ծածկագրերով 2.3 հա անջրդի վարելահողը, 05-074-0106-0072 կադաստրային ծածկագրերով  2.6 հա էներգետիկայի ենթակառուցվածքների օբյեկտների հողը , ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 140.456 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի ապրիլի 22-ին ժամը 10:00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Գրիգոր Ավագյանին։Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։   |