Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, քաղաքացիների կողմից համայնքի ղեկավարին և ավագանու անդամներին հասցեագրված դիմումների քննարկման վարչարարության արդյունավետության բարձրացման, ընդունելության ընթացակարգի բարելավման, աշխատանքների թափանցիկության ապահովման նպատակով`
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը` համաձայն հավելված 1-ի /կցվում է/.
- Հաստատել քաղաքացիների ընդունելության մատյանը` ձև1 /կցվում է/
- Հաստատել Ճամբարակ համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության գրանցման թերթիկը` ձև2 /կցվում է/.
- Հաստատել Ճամբարակ համայնքի ավագանու մոտ քաղաքացիների ընդունելության գրանցման թերթիկը` ձև3 /կցվում է/.
- Սույն որոշմամբ հաստատված կարգը և քաղաքացիների ընդունելության օրերի, ժամերի մասին տեղեկատվությունը փակցնել Ճամբարակի համայնքապետարանի վարչական շենքում` քաղաքացիների համար տեսանելի վայրում:
- Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին :
- Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից:
|