|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հոկտեմբերի 2024 թվականի N 105-Ա |
ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ և 76-րդ հոդվածներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Աճուրդ-վաճառքով տրամադրել՝
1․1 Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-037-0027-0008 կադաստրային ծածկագրից առանձնացված, 1-ին փողոց, թիվ 52/4 հասցեում գտնվող 0․07156 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ։ բ/ 05-037-0028-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 1-ին փողոց, թիվ 45/3 հասցեում գտնվող 0․06239 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 140000 /մեկ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ։ 1․2 Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-074-0009 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․02509 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի մեկնարկային գինը կազմում է 200000 /երկու հարյուր հազար/ՀՀ դրամ։ բ/ 05-074-0009 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․03 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 240000 /երկու հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ։ գ/ 05-074-0011 կադաստրային ծածկագրից առանձնացված 0․0035 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ։ 1․3 Ճամբարակ համայնքի Այգուտ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-010-0027-0025 կադաստրային ծածկագրով գտնվող 0․14008 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․4 Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-077-0052-0010 կադաստրային ծածկագրով 0․0501 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։ 1․5 Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-032-0112-0020 կադաստրային ծածկագրով գտնվող 0․21638 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը, որի մեկնարկային գինը կազմում է 750000 /յոթ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ։
- Վարձակալության իրավունքով տրամադրել՝
2․1 Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ ա/ 05-074-0103-0003 կադաստրային ծածկագրով 5․5 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը, որի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը կազմում է՝ 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -13 ԱԴԱՄՅԱՆ ՎԱԶԳԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՆՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄԻՇԱ ՃԱՂԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՆԱԴԱՐՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՋԱՀԱՆԳԻՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎՐԵԺ ՕՀԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|