Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 06․11․2026թ․ թիվ Ե/4/3569-26 գրությունը՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ինքնակամ շինություններ հայտնաբերելու վերաբերյալ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների պահպանումը պարզելու նպատակով․
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում «ՆՅՈՒ ՍԱՆՏՈՐԻՆԻ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Մերուժանի Վարդանյանի կողմից թվով 1 հատ վագոն տնակ, թվով 1 հատ փայտյա սնհանգույց, թվով 1 հատ փայտյա հանդերձարան, թվով 2 հատ փայտյա զրուցարաններ, թվով 2 հատ մետաղյա զրուցարաններ, թվով 1 հատ փայտյա տնակ և թվով 1 հատ փայտյա և մետաղական կոնստրուկցիաներով հավաքած բացօթյա տաղավար ինքնակամ կառուցելու /տեղադրելու/ փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի նոյեմբերի 30-ին ժամը 1200-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին ծանուցել «ՆՅՈՒ ՍԱՆՏՈՐԻՆԻ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Մերուժանի Վարդանյանին:
|