Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Լորենց Սուրենի Սարգսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Լորենց Սուրենի Սարգսյանին /հաշվառված Երևան, Նոր Նորք, 7-րդ զանգված, 35 շենք, 26 բնակարան հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Ջիլ բանակավայրի 05-077-0020-0008 կադաստրային ծածկագրով 0․1073 հա բնակելի կառուցապատման հողը, 05-077-0038-0007 կադաստրային ծածկագրով 0․0872 հա բնակելի կառուցապատման հողը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 13570 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 10:15-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լորենց Սարգսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|