Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով և հաշվի առնելով Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Հ Ա Մ Ա Յ Ք Ն Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հիմնադրել «Ճամբարակ համայնքի գյուղատնտեսութան սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
- Հաստատել «Ճամբարակ համայնքի գյուղատնտեսութան սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը /հավելված 1/:
- Սահմանել «Ճամբարակ համայնքի գյուղատնտեսութան սպասարկում» ՀՈԱԿ-ի գործունեության առարկան, տեսակները, նպատակները.
3.1 անասնաբուժական և անասնաբուծական ծառայությունների իրականացում 3.2 ցանքատարածությունների պահպանում և հսկողություն 3.3 ոռոգման և խմելու ջրի ապահովման և սպասարկման իրականացում 3.4 օրենքով սահմանված այլ գյուղատնտեսական գործունեության իրականացում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|