Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 15.06.2026թ. թիվ 664-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, Ճամբարակ քաղաքի Պ․ Սևակի փող. 8/14 հասցեում գտնվող 0,002299 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված ավտոտնակը՝ 19.86 քմ ներքին և 22.17 քմ արտաքին մակերեսով 1-ին հարկը, 16․06 քմ ներքին մակերեսով և 22․17 քմ արտաքին մակերեսով նկուղը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արմեն Սարգսյանին:
- Քաղաքացի Արմեն Սարգսյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի արժեք վճարել 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/ համար համայնքի վարչական բյուջե` 900185061232 հաշվեհամարին վճարել 33000 /երեսուներեք հազար/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|