Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող, 05-002-0101-0058 կադաստրային ծածկագրով 0,002587 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Արամայիս Նիկողոսյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Արամայիս Նիկողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։
- Քաղաքացի Արամայիս Նիկողոսյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 8800 /ութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|