Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 35-րդ կետի «դ» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 03.12.2024թ. թիվ 1372-Ա որոշումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող Տ. Մեծի փող., 11/1 /ավոտնակ/ հասցեում գտնվող /վկայական 16122024-05-0043/ 05-002-0101-0082 կադաստրային ծածկագրով 0.00449 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը և նույն հողամասի վրա գտնվող օրինականացված 34.65 քմ ներքին և 44.9քմ արտաքին մակերեսով շինությունը /ավտոտնակը/ ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գեղամ Գևորգյանին:
- Քաղաքացի Գեղամ Վաղարշակի Գևորգյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 15 200 /տասնհինգ հազար երկուհարյուր/ ՀՀ դրամ, իսկ շինության /ավտոտնակ/-ի համար համայնքի վարչական բյուջե 900185061232 հաշվեհամարին վճարել 33 400 /երեսուն երեք հազար չորսհարյուր / ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից 30 օրվա ընթացքում սահմանված վճարները չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|