Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով և 4-րդ մասի 1-ին կետով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ճամբարակ համայնքի Անտառամեջ բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 9/2 հասցեում գտնվող, 05-012-0003-0021 կադաստրային ծածկագրով 0.01 հա բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը օտարել աճուրդ-վաճառքի կարգով:
- Հողամասի համար մեկնարկային գին սահմանել 300.000,0 ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|