|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Ճամբարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ, (0265)22255, chambarak.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մայիսի 2019 թվականի N 45 |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ «Քաղաքաշինական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 29.12.2005 թվականի N2387-Ն որոշմամբ, 18.05.2006 թվականին թիվ 912-Ն որոշման 4-րդ հոդված 33-րդ կետով և 731-Ն որոշմամբ և հաշվի առնելով որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Արարատ Դալլաքյանի դիմումը, Ճամբարակ համայնքի Գետիկ գյուղի փող. 6 հասցեում գտնվող 05-028-0028-0001 կադաստրային ծածկագրով 0,30 հա հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված 328.2ք.մ. և 62,0 ք.մ. արտաքին մակերեսներով տնտեսական շինությունները օրինականացնելու մասին.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է՝
- Հավանություն տալ Ճամբարակ համայնքի բնակիչ Արարատ Դալլաքյանի կողմից Գետիկ գյուղում գտնվող ինքնակամ կառուցված տնտեսական 266.13 քմ արտաքին մակերեսներով, 25.84 քմ ծածկը և 32.43 քմ արտաքին մակերեսներով անավարտ շինությունները ճանաչելու համայնքային սեփականություն՝ հետագայում ուղղակի վաճառքով տրամադրելու պայմանով:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
Կողմ -5 ԲԱԲԱՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ ԴՈՒՄԱՆՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ՄԱԿԻՉ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԶՈՒՐԻԿ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|