Ճամբարակ համայնքի ղեկավար Վ. Ադամյանս քննելով Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 28-Ա որոշման դեմ քաղաքացի Ալեքսան Ղուդրատյանի վարչական բողոքը․
Պ Ա Ր Զ Ե Ց Ի՝
Քաղաքացի Ալեքսան Ղուդրատյանը վարչական բողոք է բերել «Ինքնակամ շինությունը քանդելու և պետական սեփականություն հանդիսացող հողամասը նախկին տեսքի բերելու մասին․․․» Ճամբարակ համայնքի ղեկավարի 13․01․2025թ․ թիվ 28-Ա որոշման դեմ, խնդրելով վերացնել այն։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝
- Քաղաքացի Ալեքսան Ղուդրատյանի վարչական բողոքի հիման վրա հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2025 թվականի ապրիլի 09-ին ժամը 11։30-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Ալեքսան Ղուդրատյանին: