Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1290-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 30-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 01.10.2024թ. N 2/փ 396 եզրակացությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
- Հաստատել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի գլխավոր հատակագծում հետևյալ փոփոխությունը՝
Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-077-0046-0008 կադաստրային ծածկագրով 0․1 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից փոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողերի:
- Նշված փոփոխություններն արտացոլել Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և հողային հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|