Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ «Հարկային օրենսգրքի» 245-րդ հոդվածի 2-րդ մասով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Հաշվի առնելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի բնակիչ Պետրոս Ադամյանի դիմումն այն մասին, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI MONTERO 3.5 մակնիշի ավտոմեքենայի վրա 2015-2023 թվականներին կուտակվել են պարտքեր, որոնց մայր գումարը՝ 490.740 /չորս հարյուր իննսուն հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամը վճարել է և հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով վիճակը՝ օրենքի սահմանում արտոնել 126.457 /մեկ հարյուր քսանվեց հազար չորս հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ տույժը:
- Սահմանված կարգով դուրս գրել պարտքը:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|