Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



09 օգոստոսի 2024 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճամբարակ համայնքի ղեկավար Վ.Ադամյանս քննելով Սամվել Գարուշի Ռոստոմյանի կողմից վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 16.06.2024թ. արձանագրությունը և կից նյութերը՝

պ ա ր զ ե ց ի՝

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 28.06.2024թ. թիվ ՔՏՄ/18.9/17662-24 գրության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Արտանիշ տեղամասի 3-րդ պահաբաժնում՝ «Հայկական ճամբար» կոչվող հանգստի գոտուն հարակից տարածքում «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է ինքնակամ զավթման և ապօրինի կառուցապատման դեպք։
Կից ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության էկոպարեկային ծառայության կողմից ուղարկված թիվ Ե/1/688-24 գրությունը և կատարված իրավախախտման վերաբերյալ կազմված արձանագրությունը, ըստ որի  պարզվել է, որ «Յուրայ Լեվլ» ՍՊԸ-ի  տնօրեն Սամվել Ռուստոմյանը  «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրով հողօգտագործման իրավունք ունենալով  այդ հողամասի վրա առանց թույլտվության իրականացրել է թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի շինարարություն։
31․07․2024թ․ թիվ 19-2049 գրությամբ   «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին 16.02.2007թ. թիվ 677 պայմանագրրի պատճեն և էսքիզային քարտեզը։
Այսինքն, Սամվել Ռուստոմյանը  թույլ է տվել զանցանք, որը նախատեսված է «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի ՝

  1. Սամվել Ռուստոմյանի կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում` «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի վրա առանց թույլտվության թվով 6 հատ փայտից հյուրատների, 1 հատ քարից բետոնյա հիմքով սանհանգույցի, բետոնյա հիմքով 1 հատ խոհանոցի, բետոնյա հիմքով մեկ խաղահրապարակի, փայտից մեկ հատ շոքեբաղնիքի (սաունա), բացօդյա թեյարանի, պահեստային տարածքի, բետոնե հիմքով ցանկապատի, թվով 13 հատ էլեկտրասյուների և մեկ հատ էլեկտրակայանի իրականացված շինարարության փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի օգոստոսի 20-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, ճամբարակի համայնքապետարանի շենքում:
  2. Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Սամվել Ռուստոմյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner