Այսօր: Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 294
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2026 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 1. Դիմումի առարկան և պահանջը.

Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանը 29.09.2026թ. դիմել է Ճամբարակ համայնքի ղեկավարին Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փոոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում կառուցված ինքնակամ շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամատույցը, քարե պարիսպը և լողավազանը համայնքի անունով օրինականացնելու մասին որոշում տրամադրելու վերաբերյալ:

2. Գործի նախապատմությունը և դիմումի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Դեռևս 07․11․2025թ․ Հայաստանի  Հանրապետության  Շրջակա  միջավայրի  նախարարության    էկոպարեկային  ծառայության պետի տեղակալի թիվ Ե/7/2591-25 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին վարձակալության իրավունքով հատկացված  տարածքում հայնաբերվել է ինքնակամ կառուցված 6,0մx10,0մ չափերի նավամաույց, 5,0մx5,0մ չափերի քարե պարիսպ և 17,0մx80,0մ չափերի լողավազան, որի վերաբերյալ կազմվել է «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» 10․10․2025թ․ կազմված թիվ 210 արձանագրությունը։
Կից ներկայացվել է նաև թիվ 210 արձանագրության, Արման Հակոբջանյանի անձնագրի, կառուցապաման իրավունքի տրամադրման մասին պայմանագրերի և դեպքի վերաբերյալ լուսանկարների պատճեները։
ՀՀ գլխավոր դաախազության պեական շահերի պաշպանության վարչությունից 17․10․2025թ․ գրավոր տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում առկա քարե շինությունները հանդիսանում են  ինքնակամ կառույցներ։
ՀՀ գլխավոր դաախազության պեական շահերի պաշպանության վարչությունից 30․10․2025թ․ գրությամբ տրամադրվել է ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 10․07․2023թ․ թիվ ՔՏՄ/18․9/14467-23 գրության պատճենը, ըստ որի «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88,  88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում առկա քարե շինությունները հանդիսանում են  ինքնակամ կառույցներ։
Փաստի առթիվ 11․11․2025թ․ հարուցվել է վարչական վարույթ, իսկ 04․12․2025թ․ համայնքի ղեկավարի կողմից կայացվել է  թիվ 960-Ա որոշումը  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88,  88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և  լողավազանը ապամոնտաժելու մասին։
Միաժամանակ Արման Մարատի Հակոբջանյանը ազատվել է վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:
Արման Մարատի Հակոբջանյանը համայնքի ղեկավարի 04.12.2025թ. թիվ 960-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ Վարչական դատարան (Վարչական գործ թիվ ՎԴ2/0599/05/25 )։ Դատարանի 23.12.2025 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշվել է գործը քննել ընդհանուր կանոններով և նշանակվել է նախնական դատական նիստ: Ներկայումս գործի քննությունը գտնվում է ընթացքում։
Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանը 29.09.2026թ. դիմել է Ճամբարակ համայնքի ղեկավարին Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փոոցի թիվ 88, 88/3-4, 88/1/2, 75/1 հասցեներում կառուցված ինքնակամ շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամատույցը, քարե պարիսպը և լողավազանը համայնքի անունով օրինականացնելու մասին որոշում տրամադրելու վերաբերյալ:

3․ Վարչական մարմնի պատճառաբանությունները և եզրահանգումները.

08.10.2026թ. Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
2026թ. հոկտեմբերի 20-ին ժամը 15։00-ին Ճամբարակի համայնքապետարանում նշանակվել է լսումներ, ինչի օրվա և ժամանակի մասին դիմումատուն պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել, չի ներկայացրել նաև միջնորդություն այն հետաձգելու վերաբերյալ:
Ուսումնասիրելով գործում առկա նյութերը և ներկայացված դիմումը՝ գտնում եմ, որ 08.10.2026թ. հարուցված վարչական վարույթ ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. Քննարկվող դիմումն ստացվել է 29.09.2026թ. մինչդեռ Ճամբարակ համայնքի ղեկավարի թիվ 960-Ա որոշումը կայացվել է 04.12.2025թ., ըստ որի որոշվել է չօրինականացնել, այլ ապամոնտաժել  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88,  88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և  լողավազանը։
Նշված որոշումը 05.12.2025թ. փոստային առաքմամբ ուղարկվել է Արման Հակոբջանյանին, որն էլ անվավեր ճանաչելու պահանջով նրա ներկայացուցչի կողմից հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ Արտանիշի տարածքի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնում Արման Հակոբջանյանին կառուցապատման իրավունքով հատկացված  հողամասում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88,  88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և  լողավազանը ապամոնտաժելու մասին Ճամբարակ համայնքի ղեկավարի 04.12.2025թ թիվ 960-Ա որոշման (վարչական ակտի) ընդունման համար հիմք հանդիսացող փաստերը, ինչպես նաև  այն ընդունելու հիմնավորումները մանրամասն նկարագրված են որոշման մեջ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ  հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե` գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ, իսկ դ) կետի համաձայն, եթե`դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ:
Տվյալ դեպքում առկա է ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի 1-ին փողոցի թիվ 88,  88/3-4, 88/1/2 հասցեներում ինքնակամ կառուցված քարե շինությունները, ինչպես նաև նույն հողամասում ինքնակամ կառուցված նավամաույցը, քարե պարիսպը և  լողավազանը ապամոնտաժելու մասին Ճամբարակ համայնքի ղեկավարի չվերացված վարչական ակտ (Ճամբարակ համայնքի ղեկավարի 04.12.2025թ թիվ 960-Ա որոշում): Բացի այդ դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ (Վարչական գործ թիվ ՎԴ2/0599/05/25 ):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

  1. Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճել՝ միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ գտնվող վարչական ակտի գոյություն ունենալու և միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով դատարանի վարույթում առկա գործ լինելու հիմքերով:
  2. Սույն որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել Արման Մարատի Հակոբջանյանի ներկայացուցիչ Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner