Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի փետրվարի 9-ի հ. 15-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի 26-րդ կետով.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ՝
- 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար Ճամբարակ համայնքի տարածքում առանձնացնել անվճար վահանակներ` համաձայն հավելվածի:
- Առանձնացված վահանակների վրա յուրաքանչյուր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար յուրաքանչյուր տեղում հատկացվում է մեկ A4 չափի 21սմ լայնությամբ, 29.7սմ բարձրությամբ տարածք, հորիզոնական դասավորվածությամբ ընդհանուր 0.06237 քմ. մակերեսով:
- Սույն որոշման օրինակը ենթակա է ներկայացման Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եռօրյա ժամկետում:
|