Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 նոյեմբերի 2025 թ.

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի դիմումը, Ճամբարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոց, 85/1 հասցեում գտնվող 05-002-0115-0023 կադաստրային ծածկագրով գտնվող 0,04823հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում իր կողմից ինքնակամ /2023GXQGMU/ կառուցված շինությունները օրինականացնելու մասին.

Ո Ր Ո Շ Ու Մ  Ե Մ`

  1. Ճամբարակ համայնքի բնակիչ Բենիկ Սահակյանի կողմից Ճամբարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոց, 85/1 հողամաս հասցեում 05-002-0115-0023 կադաստրային ծածկագրով գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման 0,04823 հա հողատարածքի վրա 2017թ. ինքնակամ /2023GXQGMU/ կառուցված 50.33 քմ ներքին և 66.033 քմ արտաքին մակերեսով հասարակական շինությունը, ինչպես նաև 4.9քմ մակերեսով աստիճանահարթակը, 7․3 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում  իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
  2. Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը բաժանել միավորի 0․0229 հա և 0․02533 հա։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner