Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Լուսիկ Հերմանի Թորոսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Քաղաքացի Լուսիկ Հերմանի Թորոսյանին /հաշվառված` Գեղարքունիքի մարզ, քաղաք Ճամբարակ, գ․ Նժդեհի փողոց, տուն 49 հասցեում/ սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ A 180 մակնիշի 36 LA 740 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի ժամկետնանց ընդհանուր գումարը ՝ 43981 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2026 թվականի օգոստոսի 4-ին ժամը 12:45-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Լուսիկ Թորոսյան:
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|