Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի ավագանու 25․12․2025 թվականի N 104-Ա որոշումը և աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի 09․03․2026 թվականի N 19 կարգադրությունը.
Ո Ր Ո Շ Ու Մ Ե Մ`
- Համաձայն աճուրդային հանձնաժողովի N 31, 32 արձանագրությունների՝ Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, շենք 13, 57 հասցեում գտնվող 05-002-0101-0119-001-057 կադաստրային ծածկագրով 6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Հերմինե Լազարյանին և կնքել առ ու վաճառքի պայմանագիր: Սակարկության արդյունքում ձևակերպված վաճառքի գինը կազմում է 225․750 ՀՀ դրամ:
- Նշված գումարը վճարել Ճամբարակ համայնքի բյուջե՝ 900185061232 հաշվեհամարին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|