Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքը Մանվել Հովհաննիսյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ ՝
- Քաղաքացի Մանվել Ավետիսի Հովհաննիսյանի /հաշվառված` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Ճամբարակ, Ջիլ բնակավայր, 7-րդ փ., 19 տուն հասցեում/ կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ թիվ 1591805,535936 վկայականի համաձայն համապատասխանաբար 0․1387 հա, 0․1312 հա բնակելի կառուցապատման հողերի, թիվ 1415269 վկայականի համաձայն համապատասխանաբար 0․5206 հա վարելահողի համար ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի ընդհամենը՝ 84819 ՀՀ դրամի չափով հարկ վճարելու պարտականությունը չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2024 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12։00-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Մանվել Հովհաննիսյանին։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում իրազեկման պահից։
|