Այսօր: Ուրբաթ, 29 Մայիսի 2026թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 մայիսի 2026 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՏԵՍՔԻ ԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

02.03.2026թ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից Ե/3/496-26 գրությամբ ստացված տեղեկատվության համաձայն Ճամբարակ համայնքի վարչական տարածքի սահմաններում գտնվող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի տարածքում Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում հայտնաբերվել է  Լուսինե Մարտիրոսի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված մեկ հատ քարե շինություն, որի վերաբերյալ 26.02.2026 թվականին կազմվել է «Պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության և անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության խախտումների վերաբերյալ» թիվ 04022657 արձանագրությունը։
Բացի այդ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից 17.03
2026թստացվել է նույնաբովանդակ գրություն։
Ճամբարակի համայնքապետարանի 08.04.2026 թվականին թիվ Ե-595 գրության համաձայն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից 22.04.2026 թվականին ստացված գրության համաձայն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում Լուսինե Մարտիրոսի Պողոսյանի հետ կնքված պայմանագիր առկա չէ:
Փաստի առթիվ 27042026թ հարուցվել է վարչական վարույթ։
Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2026թմայիսի 13-ին հրավիրվել է վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Լուսինե Պողոսյանին:
Լուսինե Պողոսյանը չնայած ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ: 13052026թվարչական վարույթի լսումներն իրականացվել են Լուսինե Պողոսյանի բացակայությամբ:

2. Վարչականակտնընդունելուհամարհիմքհանդիսացողփաստերը.

Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռք բերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝
ա. Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) հայտնաբերված Լուսինե Պողոսյանիկողմից առանց օրինական հիմքով կնքված հողամասի կառուցապատման /վարձակալության/ պայմանագի, Ճողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում առկա ինքնակամ կառուցված թվով 1 հատ քարե շինությունըհանդիսանում է ինքնակամ կառույց։
բ. ինքնակամ կառուցված թվով 1 հատ քարե շինությունը զբաղեցված է պետական սեփականություն հանդիսացող անտառով։
գ. կառուցված քարե շինության վերաբերյալ առկա չէ համապատասխան շինարարական կամ տեղադրման թույլտվություն, ինչպես նաև քաղաքաշինական այլ փաստաթղթեր,
դ. վերոնշյալ ինքնակամ կառուցված թվով 1 հատ քարե շինությունով  փաստացի ծանրաբեռնված է պետական սեփականություն հանդիսացող հողամասը,  որի նպատակային նշանակությունը` հատուկ պահպանվող տարածք, գործառնական նշանակությունը հանգստի համար նախատեսված, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինություններից.

3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

ՀՀ կառավարության 30.05.2002թ. թիվ 927-Ն որոշման հավելված 1-ի  2-4 կետերիհամաձայն` 
2. «Սևան» ազգային պարկը հանրապետական նշանակության` բնության հատուկ պահպանվող տարածք է:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու։
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը։
Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։
Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝
ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
բ․ որոնք կառուցված են հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք:
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն`
Արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք`
(…),
4)  զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով:
(…)։
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ. 912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին:
Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ համայնքի ղեկավարը, որպես պատվիրակված լիազորություն.
1) համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը, ընդունում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում և իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը:
Հաշվի առնելով, որ նշված քարե շինությունը համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համարվում է ինքնակամ կառույց, այն  կառուցվել է /տեղադրվել է/ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, ինչպես նաև առանց թույլտվության,  առանց քաղաքաշինական նորմերի և կանոնների պահպանման, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Բացի այդ նշված հողամասը հանդիսանում է հատուկ պահպանվող բնապահպանական հող, պետական սեփականություն, գտնվում է անտառածածկ հատվածում, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մնասի 4-րդ կետի համաձայն` արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` զբաղեցված են պետական սեփականություն հանդիսացող անտառով, ուստի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ («Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում) Լուսինե Պողոսյանիկողմից Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում կառուցած թվով 1 հատ քարե շինությունը ենթակա չէ օրինականացման, այլ ենթակա է քանդման (ապամոնտաժման):
ՀՀ հողային օրենսգրքի 43-րդհոդվածի 2-րդ մնասի համաձայն`  Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն`
Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
(…):
Եթե վարչական իրավախախտումը հնարավոր չէր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական իրավախախտումը ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտելու օրվանից հետո` ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Նկատի ունենալով, որ իրավախախտումը հայտնաբերելուց հետո անցել է  առնվազն երկու ամիս, ինքնակամ կառույցը գտնվում է անմիջապես Դրախիկ-Շողակաթ մայրուղու եզրին տեսանելի վայրում, ուստի այն հնարավոր էր հայտնաբերել առանց համապատասխան ստուգումներ կամ դիտարկումներ կատարելու, այսինքն տվյալ դեպքում վարչական տույժը կարող էր նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթները՝

                                                                                     Ո Ր Ո Շ Ե Ց Ի՝

  1. Ապամոնտաժել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի վարչական սահմաններում՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դրախտիկ տեղամասի 1-ին պահաբաժնի տարածքում Շողակաթ բնակավայրի ափամերձ հատվածում Լուսինե Մարտիրոսի Պողոսյանի կողմից ինքնակամ կառուցված մեկ հատ քարե շինություն և անօրինական տիրապետումից ազատել պետական սեփականություն հանդիսացող հողամասը։
  2. Ապամոնտաժումը իրականացնել Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության բաժնի կողմից` «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ։
  3. Ինքնակամ կառույց իրականացրած անձին ազատել վարչական պատասխանատվությունից վարչական տույժ նշանակելու ժամկետը լրացած լինելու հիմքով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
  5. Կայացված որոշման օրինակը ուղարկել  Լուսինե Մարտիրոսի Պողոսյանին և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Կողմերին բացատրել, որ որոշումը կարող են վարչական կարգով բողոքարկվել Ճամբարակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner