- Ղեկավարվելով ՀՀ «Նորմատիվ իրավական ակտերի» 37-րդ հոդվածով և 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ջիլ գյուղի 9-րդ փող., տուն 7/1 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.26 հա հողամասին կից 0.02823 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Անիշկա Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Անիշկա Շմավոնի Արզումանյանին՝ ծնված 01.07.1933թ., սեփականության իրավունքով հատկացվել է 0.26 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.28823 հա: Հողամասի վրա 1965 թվականին կառուցված 79.56քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 2000 թվականին կառուցված 16.59քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 42.57 քմ ներքին և 61.69 քմ արտաքին մակերեսով 1965 թվականին կառուցված խորդանոցը, 27,93 քմ ընդհանուր մակերեսով 1965 թվականին կառուցված ծածկերը, 86.25 քմ ներքին և 111.52 քմ արտաքին մակերեսով 1962թվականին կառուցված անասնաշենքը, 87.10 քմ մակերեսով 1988 թվականին կառուցված ծածկը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Անիշկա Արզումանյանի սեփական գույք:
- Անիշկա Արզումանյանի կողմից 2020թվականին կառուցված 8.31քմ ներքին և 9.74քմ արտաքին մակերեսով տունը և 2018թվականին կառուցված 15.47քմ մակերեսով ծածկը /2023EZGSPA/ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 22100/քսաներկու հազար հարյուր/ՀՀ դրամ,վճարել 900185061158 հաշվի համարին,համարել Անիշկա Արզումանյանին սեփականություն:
- Համայնքի կողմից Անիշկա Արզումանյանին սեփականության իրավունքով հատկացված 0.28823 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Ճամբարակ համայնքի ղեկավարի 08․08․2024թ․ N 880-Ա որոշումը համարել ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|