Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, 102-րդ հոդվածի 3.3-րդ և 4-րդ մասերով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի, 17-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն Ի Ն Ո Ր Ո Շ Ու Մ Է՝
- Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
- Հաստատել՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|