Ղեկավարվելով 26.12.2002 թվականի N 510-Ն՝ «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով, ՀՀ «Հողային օրենսգրքի» 2010 թվականի ապրիլի 27-ի N 50-Ն օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի թիվ 719-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Արցախի փող., տուն 16 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.18 հա հողամասին կից 0.03 հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 510-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Հարություն Թևանի Բաբայանին՝ ծնված 03.09.1951թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.18 հա տնամերձ հողամաս, սակայն փաստացի օգտագործվում է 0.21 հա: Հողամասի վրա կառուցված երկհարկանի 1-ին հարկի 82.2 քմ ներքին մակերեսով և 2-րդ հարկի 86.5 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 10.4քմ մակերեսով բաց պատշգամբը, 4.56քմ մակերեսով աստիճանը, 4.37քմ մակերեսով անասնաշենքը, 28.16քմ մակերեսով 2-րդ անասնաշենքը, 38.07քմ ներքին մակերեսով ավտոտնակը և 28.8քմ ներքին մակերեսով կաթսայատան շենքը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հարություն Բաբայանի սեփական գույք:
- Հարություն Բաբայանի կողմից 2019թ. կառուցված 226.31քմ ներքին և 257.85քմ արտաքին մակերեսով տունը թողնել որպես ինքնակամ շինություն:
- Համայնքի կողմից Հարություն Բաբայանին սեփականության իրավունքով հատկացված 0.21 հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին իսկ 0.0268հա հողամասը թողնել որպես համայնքային սեփականություն:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|