Ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 62-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ Է՝
- Ճամբարակ համայնքի սեփականություն հանդիսացող 05-002-0101-0044 կադաստրային ծածկագրով 0,004 հա բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով տրամադրել քաղաքացի Գայանե Խաչատրյանին, քանի որ նշված հողամասի վրա կառուցված է Գայանե Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակը։
- Քաղաքացի Գայանե Խաչատրյանը պարտավոր է Ճամբարակ համայնքի ֆոնդային բյուջե` 900185061034 հաշվեհամարին որպես հողի կադաստրային արժեք վճարել 13500 /տասներեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|