Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ 10․06․2008թ. 27․04․2010թ․ N 50-Ն օրենքով., «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով., ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայրի 7-րդ փողոց տուն 1 հասցեում 05-077-0020-0011 կադաստրային ծածկագրով գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար փաստացի սահմանազատված և օգտագործվող 0.28 հա հողամասը և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- 05-077-0020-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը բավարարում է ՀՀ «Հողային օրենսգրքի» 117-րդ հոդվածի և «Իրավունք հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներին:
- Վերականգնել Հարություն Սարգսի Պետրոսյանի՝ ծնված 27.07.1963թ. սեփականության իրավունքը 0.28հա տնամերձ հողամասի նկատմամբ և հողամասի վրա 1970թ. կառուցված մեկ հարկանի 65.30քմ ներքին մակերեսով բնակելի տունը.,69.20քմ մակերեսով 1995թ.կառուցված ծածկը.,3.40քմ ներքին մակերեսով 1999թ.կառուցված լոգարանը.,9.60քմ մակերեսով 1995թ. կառուցված ծածկը., 54.80քմ ներքին մակերեսով 1970թ.կառուցված անասնաշենքը., 1970թ. կառուցված 22.60քմ ներքին մակերեսով մառանը, որոնք կառուցված չեն ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ճանաչել Հարություն Սարգսի Պետրոսյանի սեփական գույք, իսկ 2012թվականին կառուցված 78.40քմ ներքին մակերեսով ծածկը, ինչպես նաև 2025թվականին կառուցված 51.0քմ մակերեսով ոչխարանոցը թողնել որպես ինքնակամ շինություններ:
- Համայնքի կողմից Հարություն Պետրոսյանին սեփականության իրավունքով ճանաչված 0.28հա հողամասը չի գտնվում ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի ցանկում:
- Անվավեր ճանաչել համայնքապետարանի կողմից 10.11.2025թվականին տրված թիվ 866-Ա որոշումը:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|