Ղեկավարվելով 27.04.2010 թվականի N50-Ն «Իրավունքը հաստատող փաստաթղթերի չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, 26.12.2002 թվականի N510-Ն ՀՀ օրենքով և «Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, ՀՀ 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-117-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Տ.Պետրոսյան փող.տուն 11 հասցեում գտնվող շենք-շինության կառուցման և սպասարկման համար հատկացված 0.2հա հողամասին կից 0.00267հա հողամասը իրեն տրամադրելու և մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինություններն օրինական ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կամո Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը բավարարում է Հայաստանի Հանրապետության ՀՕ-117 ընդունված 10.06.2008թ., 26.12.2002թ. թիվ 50-Ն որոշմամբ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների և ՀՀ ՀՕ 64 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
- Կամո Բաբկենի Հարությունյանին՝ ծնված 19.09.1957թ. սեփականության իրավունքով հատկացվել է 0.2 հա տնամերձ հողամաս,սակայն փաստացի օգտագործվում է 0.20267հա հողամաս: Հողամասի վրա 1975թ. կառուցված 78.07քմ ներքին ընդհանուր մակերեսով բնակելի տան նկուղային հարկը,80.26քմ ներքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը,9.7քմ մակերեսով բաց պատծգամբը,2.2քմ մակերեսով աստիճանահարթակը,13.44քմ ներքին մակերեսով 1976թ.կառուցված օժանդակ շինության 1-ին հարկը և 11.96քմ ներքին մակերեսով օժանդակ շինության 2-րդ հարկը,4.05քմ մակերեսով բաց պատշգամբը,30.12քմ մակերեսով աստիճանը,10.50քմ ներքին մակերեսով թիվ 3-րդ օժանդակ շինությունը,25.23քմ ներքին մակերեսով 1980թ.կառուցված թիվ 4-րդ օժանդակ շինությունը և նույն թվականին կառուցված 18.90քմ մակերեսով ծակը, որոնք կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասի վրա, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ 26.12.2002 թվականի ՀՀ ՀՕ 510-Ն փաստացի տիրապետման իրավունքով ճանաչել Կամո Հարությունյանի սեփական գույք:
- Համայնքի կողմից Կամո Բաբկենի Հարությունյանին սեփականության իրավունքով հատկացված 0.20267հա հողամասը չի գտնվում ՀՕ 60-րդ հոդվածի ցանկում և բավարարում է ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին:
- Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|