Բովանդակություն * | Քննարկվեց համայնքում հողօգտագործման խնդիրները և դրանից բխող հանգամանքներն ու խոչընդոտները: Նշվեց, որ հիմնական խոչընդոտը հանդիսանում է այն, որ հողի սեփականաշնորհումից հետո բազմաթիվ հողամասեր նախկինում սխալ քարտեզագրման արդյունքում դուրս են մնացել վարչական հսկողությունից, և կարիք կա բնակավայրերում այդ կարգի հողերը գույքագրել և հստակեցնել: Այդ նպատակով համայնքը ձեռք է բերել նոր ավելի ճշգրիտ քարտեզներ: Վարչական ղեկավարները իրենց ելույթներում նշեցին, որ կան բազմաթիվ խնդիրներ կապված սեփական եկամուտների հավաքագրման հարցերում: Հիմնականում դրանք սոցիալական են: Հանդամիջյան ճանապարհների ոչ բարվոք վիճակը բերում է նրան, որ բնակիչները չեն կարողանում մշակել կամ օգտագործել իրենց հողամասերը և դրա հետևանքով չեն ստանում եկամուտ: Վարչական ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ համայնքապետարանի մասնագետների հետ համատեղ մշակել մեխանիզմներ և սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկություններ: Կարիք կա հստակեցնելու նաև հարևան համայնքների հետ սահմանների խնդիրը, քանի որ կան դեպքեր, որ հարևան համայնքների բնակիչները անօրինական կերպով օգտագործում են մեր համայնքի խոտհարքները: Համայնքի ղեկվարն իր խոսքում նշեց, որ նման խորհրդակցությունները պետք է լինեն ոչ թե ինքնանպատակ այլ կոնկրետ գործողությունների ճանապարհային քարտեզ, որտեղ պետք է հստակ նշված լինեն անելիքները և ժամկետները: |