Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հ․ Մարտիրոսյանի 04․12․2023թ․ զեկուցագիրը՝ Արկադի Մարտիկի Մելքումյանի կողմից Ճամբարակ համայնքի բյուջեի նկատմամբ չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Արկադի Մարտիկի Մելքումյանի կողմիցՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները չկատարելու փաստի առթիվ հարուցել վարչական վարույթ և իրականացնել քննարկում 2023 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 1230-ին ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 125 հասցեում, Ճամբարակի համայնքապետարանի շենքում:
- Հարուցված վարչական վարույթի մասին եռօրյա ժամկետում ծանուցել Արկադի Մելքումյանին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում իրազեկման պահից:
|