Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14 պրիմ 3 հոդվածով,«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն որոշմամբ, 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ և 33-րդ կետերով և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, հիմք ընդունելով Ճամբարակ համայնքի բնակիչ Սաթենիկ Մկրտչյանի դիմումը՝ Ճամբարակ համայնքի ք․Ճամբարակ 05-002-0079-0061 կադաստրային ծածկագրով համայնքին պատկանող հողատարածքում իր կողմից ինքնակամ կառուցված շինությունը/ավտոտնակ/օրինականացնելու մասին.
Ո Ր Ո Շ Ու ՄԵ Մ`
- Ճամբարակ համայնքի բնակիչ Սաթենիկ Մկրտչյանի կողմից համայնքային սեփականություն բնակավայրի բնակելի կառուցապատման հողատարածքի վրա /2026AAVZTV/ ինքնակամ կառուցված 23.3 քմ արտաքին 15․6 քմ ներքին մակերեսով ավտոտնակի նկուղային հարկը, 31․54 քմ արտաքին 26․86 քմ ներքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը,8․75 քմ մակերեսով բաց պատշգամբը և 9․5 քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական համայնքային սեփականություն՝ հետագայում իրեն օտարման կարգով տրամադրելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և ենթակա է պետական գրանցման:
|