Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի դրույթներով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 17.09.2009 թվականի N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ճամբարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 05-031-0107-0166 կադաստրային ծածկագրով, 1.30196 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի գործառնական նշանակությունը փոխել բազմամյա տնկարկների՝ հնդավոր տեսակի ինտենսիվ պտղատու այգի հիմնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: