Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Ճամբարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱՄԲԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



11 հուլիսի 2025 թ.

ԱՍՏՂԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 11-րդ կետի զ-ենթակետով, ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին որոշմամբ և հիմք ընդունելով սույն կարգի 2-րդ դրույթը սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման 8-րդ կետը,Աստղիկ Կիրակոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայր 12-րդ փող, թիվ 2 հասցեում գտնվող 05-074-0021-0017 կադաստրային ծածկագրով հողամասում 2015 թվականին ինքնակամ կառուցված շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոննների էական խախտումներով, շինությունները կառուցված են իրեն հատկացված հողամասում.

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Ե Մ՝

  1. Աստղիկ Կիրակոսյանի կողմից սեփականության իրավունքով պատկանող Շողակաթ բնակավայրի բնակելի կառուցապատման 0.19111 հա հողամասում 2015 թվականին ինքնակամ /2023NF7WMN/ կառուցված մեկ հարկանի 38,31 քմ ներքին և 49․75 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը, 90.63 քմ ներքին և 108.03 քմ արտաքին մակերեսով քոթեջը,48․44 քմ մակերեսով բաց պատշգամբը /կամ աստիճանահարթակը/, 28.2 քմ մակերեսով հարթակը,18․54 քմ մակերեսով ծածկը և 83․94 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական։
  2. Ինքնակամ կառուցված շինությունների արժեքը կազմում է 346․5000 /երեք հարյուր քառասունվեց հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, վճարել 900185061158 հաշվի համարին՝ համարել Աստղիկ Կիրակոսյանի սեփականություն:
  3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱԶԳԵՆ ԱԴԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ Գ. Նժդեհի 125
(0265)22255
chambarak.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53729483@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՃԱՄԲԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner